Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Իշխանական պրոպագանդան գործի է դրել «գերծանր հրետանին»

Իշխանական պրոպագանդան գործի է դրել «գերծանր հրետանին»
26.09.2024 | 18:15

Էրդողանի ու նիկոլի հանդիպման թեմայով համատարած գռլոցն էն աստիճան է հասել իր պիկին, որ իշխանական պրոպագանդան գործի է դրել «գերծանր հրետանին»՝ Հ1-ի նատաշկեն նկար է դրել Քոչարյան-Հեյդար հանդիպումից, որը, կարծեմ տեղի է ունեցել Քի Վեսթում:

Նատաշկեն ուզում է ցույց տալ, որ նորմալ է, երբ երկու ղեկավար ժպտում են, բայց ինչպես միշտ, այնպես էլ հիմա, սրանք շարունակում են էշի տեղ դնել իրենց ընտրազանգվածին, քանի որ լավ գիտեն՝ իրենց գցած խոտն ուտում են նրանք, որոնց հայ լինելն արդեն կասածի տեղիք է տալիս: Եթե կարծում եք, որ նատաշկեն չի հասկանում, թե ինչքան ահռելի տարբերություն կա էրդողանի դուռը գնացած և վերջինիս գիրքը շշով կրծքի կաթի պես գրկած նիկոլի ու պատերազմ հաղթած Քոչարյանի ու պատերազմը պարտված Հեյդարի նկարի միջև, ապա չարաչար սխալվում եք: Նա լավ է հասկանում, ուղղակի նատաշկեն էլ իր փայ կաթն ունի թունավոր կրծքից ու նա չի կարող բան չգրել, կամ նիկոլին չպաշտպանել...չի կարող, քանի որ հակառակ դեպքում նրան կաթից կզրկեն ուղիղ այնպես, ինչպես նիկոլին էրդողանը, եթե դրածոն փորձի «խաղեր տալ» թուրքական հետաքրքրությունների ծիրից դուրս:

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ